«Հրապարակ». 1 մլն 175 հազար դրամ Սահմանադրության օրվա համար
Armenian Press«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է նշել, սակայն ոչ այնքան ճոխ, որքան վարչական շրջանների ամանորյա կորպորատիվներն են նշել։
Սահմանադրության օրվա համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 175 հազար դրամ, միջոցառումն անցկացվելու է Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, որտեղ հանդես կգան 8 երգիչ եւ 1 հաղորդավար, ինչպես նաեւ 18-20 «հանրությանը հայտնի» պարողներ»: