Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով
IranԻրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը՝ խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը չլուծված վեճերը կարգավորելու համար։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում։
Քանանին նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել վեճերը երկխոսության միջոցով։