«Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից»
PoliticalԿառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից:
«Հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր, թե այդ հատվածներում սահմանազատումը արդյոք երաշխավորո՞ւմ է անվտանգություն. չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։
Հաջորդը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի. չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք։
Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։