Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ArmeniaՖրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
«Հյուրերին դիմավորեց և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Տիկին Մարտին Վասալը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ տիկին Մարտին Վասալը ջրեց ֆրանսիական պատվիրակությունների տարբեր տարիներին տնկած եղևնիներից մի քանիսը»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։