Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձեր են արվում, ինչի մասին ԱԳՆ-ն բարձրաձայնում է տարբեր հանդիպումների ժամանակ․ Կոստանյան
PoliticalՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում ստեղծված իրավիճակին՝ այդ ամենը կապելով նաև Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձերի հետ։
Վահան Կոստանյանը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ խնդրի շուրջ ԱԳՆ-ն քննարկումներ է ունենում տարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։