Պուտինը խոսել է Ռուսաստանի հակառակորդների հետ բանակցությունների մասին
WorldՄոսկվան դեմ է ուկրաինական կարգավորման վերաբերյալ սխեմաների պարտադրմանը, որոնք կապ չունեն իրականության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք կողմ ենք (խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին - խմբ.), բայց ոչ այն ձևաչափում, որ մեզ պարտադրեն իրականության հետ որևէ կապ չունեցող սխեմաներ», - նշել է Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։
Նա նշել է, որ հակառակորդն ինքն իրեն փակուղի է մտցրել՝ հրաժարվելով բանակցություններից և հույս ունենալով հաղթել մարտի դաշտում։
«Հիմա նրանք հասկանում են, որ դա անհնար է»,- ասել է Պուտինը։