Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
WorldՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Մինսկ, որտեղ ուրբաթ օրը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ դիվանագիտական ծառայությունը, առաջիկա հանդիպման ընթացքում նախարարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, ինչպես նաև կքննարկեն ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցեր։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում։