Կեղծ լուրեր են տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում
BlogosphereՄեդիափորձագետ Արթուր Պապյանը գրում է․
«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում:
Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․
Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google-ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»։