Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները գիշերը փակվել են անօդաչուների հարձակումների սպառնալիքի պատճառով
VideoRadar.am-ը գրում է.
Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով անցած գիշեր փակվել են Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները, գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Վոլգոգրադի օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել և ուղարկել ժամը 1։40-ի սահմաններում։ Դրա պատճառով հետաձգվել է երկու չվերթ: Ապա մեկ ժամ անց փակվել է Աստրախանի օդանավակայանը, ինչի պատճառով երեք չվերթ է հետաձգվել։
Վտանգը վերացվել է ժամը 05.10-ի սահմաններում։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Աստրախանի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել։