Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։
1991 թվականի այս օրը Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 94,39 տոկոսը, «Այո» ասաց անկախությանը, ինչի հիման վրա էլ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այս օրը պետք է լինի վերարժևորման, վերագնահատման, մեր անելիքների շուրջ խորհելու օր։
Մարտահրավերների առաջ հայտնված Հայաստանի Հանրապետությունը, վստահ եմ, որ կարողանալու է հաղթահարել բոլոր փորձությունները։
Հայրենիքի հանդեպ սերն ու ազգային նպատակների շուրջ համախմբումը ի զորու են փոխել իրավիճակը, շտկել մեր մեջքն ու վերահաստատել մեր անփոխարինելի տեղն ու դերը սպառնալիքներով լի այս ժամանակաշրջանում»։