Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը եւ խորհրդի նախագահը
SocietyԵրախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Օլեգ Բելոզերովը․ տեղեկանում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրից։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել` Օլեգ Վալենտինի ԲԵԼՈԶՅՈՐՈՎԻՆ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն-կառավարման խորհրդի նախագահ, Ալեքսեյ Վալերիի ՄԵԼՆԻԿՈՎԻՆ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»,- ասվում է հրամանագրում: Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն 2 մլն դոլար է ծախսել Հայաստանում ջրհեղեղի հետևանքով վնասված հատվածները վերականգնելու համար։