731 կիսատ մնացած օր ու 731 անվերջ հոսող արցունքներ. հերոս Տիգրան Շահբարյանի հարազատները տեսանյութ են հրապարակել
Emergency Case2019թ. հուլիսին Տիգրան Շահբարյանը զորակոչվում է բանակ: Տիգրանի համար կարևոր էր ծառայությունն անցնել Արցախում: Ծառայում էր Մարտունի-3 զորամասում, 3 ամիս անց ստանում է կրտսեր սերժանտի կոչում ու շարունակում ծառայությունը, որպես վաշտի բուժակ: Պատերազմի առաջին օրերին Տիգրանենց վաշտը, չլինելով հատուկ նշանակության, մասնակցում է դիվերսիոն գործողությունների ու առանց զոհերի գրավում կարևոր դիրքեր: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Հոկտեմբերի 10-ին ստացել են հատուկ առաջադրանք և ամբողջ վաշտով մեկնել Հադրութ, որը արդեն գտնվում էր թշնամու վերահսկողության տակ: Ճանապարհին հանդիպելով թշնամու մեծաքանակ զորքին, ունենում են 2 տարբերակ՝ կա՛մ գերի հանձնվել, կա՛մ կռվել մինչև վերջ: Տիգրանի մարմինը գտնվել է 2 ամիս անց: Հետմահու Տիգրան Շահբարյանը արժանացել է «Արիության» մեդալի: