«Հայաստանում ռուսական հետքով հեղաշրջման լուրն աբսուրդ է, դա հատուկ թողարկված ապատեղեկատվություն է». Զախարովա (տեսանյութ)
ArmeniaՏեղեկությունը, թե Հայաստանում իշխանությունը զավթելու փորձն իրականացվել է Ռուսաստանում վերապատրաստված քաղաքացիների կողմից, դիտավորյալ արված կեղծիք է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իմ կարծիքով՝ սա պարզապես միտումնավոր տարածված կեղծիք է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի, չի միջամտում այլ պետությունների գործերին»,- ասել է Զախարովան։