Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
VideoԱվետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բոյկոտել Հանրային ռադիոն
«Հանրային Ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը ռադիոյի նախասրահում, գարշապետի հրահանգով ժամացույցներ է տեղադրել, որոնք ցույց են տալիս Բաքվի և Անկարայի ժամանակները։ Ո՞վ կպատկերացներ, որ հայ ժողովուրդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացումից։Այո՛, պնդում եմ՝ հայ ժողովուրդը։
Հակառակ դեպքում, այդ Քոլոյան կոչվող ստրուկը չէր համարձակվի նման բանի, անկախ ճնշումներից, սարսափելով ժողովրդի ցասումից։ Այսուհետև, ովքեր Հանրային Ռադիոյին հյուր գնան, հարցազրույցներ տան, նույնիսկ միացնեն այդ ալիքը՝ համաձայն են այդ որոշման հետ»։