Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
BlogosphereԱվստրալիայում սկսվել է Կանբերա քաղաքի ուսուցչուհու դատավարությունը, որը գայթակղել է 15-ամյա դեռահասին: Այս մասին հայտնում է Australian Broadcasting Corporation-ը (ABC)։
Կնոջը, որի տարիքն ու անունը չեն հրապարակվում, յոթ մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, նրան մեղադրում են երեխային բռնաբարելու, ոտնձգությունների, անպարկեշտ վարքի, ինչպես նաև անչափահասին թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ:
Դատախազության վարկածով՝ ուսուցչուհին այդ հանցագործությունները կատարել է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ տուժածը դեռ 16 տարեկան չկար: Նրանք ծանոթացել են դպրոցում, սակայն հետո կինը հեռացել է աշխատանքից։ Որոշ ժամանակ անց երիտասարդը կապ է հաստատել նրա հետ և վերսկսել շփումը։ Ավելի ուշ նա իր ընկերուհուն խոստովանել է, որ «մի անգամ սեռական հարաբերություն է ունեցել ուսուցչուհու հետ»։
Դատական փաստաթղթերից նաեւ հետեւում է, որ կինը դեռահասին մարիխուանա է տվել, նրան ուղարկել է իր մերկ լուսանկարները, նվերներ արել եւ հաճախ իր մեքենայով տեղափոխել նրան: Ծնողներին տղան ասում էր, որ ավտոբուսով է դպրոց գնում։ Միևնույն ժամանակ, դպրոցականը խոստովանել է, որ ավելացրել է իր տարիքը և ասել, որ ինքն արդեն 16 տարեկան է (Ավստրալիայում համաձայնության տարիքը):
Աղբյուր` Փաստինֆո