Թուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. Էրդողան
BlogosphereԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան չի դադարեցնի հարաբերությունների խորացումը Արևելքի, նրանց թվում՝ ԲՐԻԿՍ-ի խմբի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, նույնիսկ եթե շարունակում է դեմքով շրջվել Արևմուտքին, հայտնում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջին ամիսներին ցանկություն է հայտնել միանալու ԲՐԻԿՍ և ՇՀԿ խմբերին, որոնց անդամակցում են Չինաստանն ու Ռուսաստանը: Սա անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում, որ Թուրքիան կարող է հեռանալ իր ավանդական արևմտյան աշխարհաքաղաքական կողմնորոշումից՝ հակառակ Անկարայի հերքումներին:
Անկարայում անցկացված միջոցառման ժամանակ իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ «առանցքի փոփոխման մասին բանավեճն» անհիմն է, սակայն Թուրքիան պետք է հարմարվի տնտեսության, արտադրության և տեխնոլոգիայի ոլորտում ի հայտ եկող նոր «ուժային կենտրոններին»՝ միաժամանակ բաց մնալով բոլոր կառույցների և դերակատարների հետ հնարավորությունների համար:
«Հենց այս մոտեցումն է ընկած մեր երկրի՝ բոլորի հետ երկխոսության հիմքերը ընդլայնելու ցանկության հիմքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունից մինչև ԲՐԻԿՍ և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա (ASEAN)»,-հայտարարել է Էրդողանը։
«Իհարկե, դեմքով շրջված ենք Արևմուտքին, բայց դա, իհարկե, չի նշանակում, թե մենք երես ենք թեքելու Արևելքից, արհամարհելու ենք Արևելքը կամ չենք բարելավելու մեր կապերն Արևելքի հետ»,-հավելել է նա: