Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել
WorldԳյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց՝ Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։ Այդ մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում ասել է նիստը նախագահող Վարդգես Սամսոնյանը՝ շնորհավորելով քպականներին։
Արտահերթ նիստկ նախաձեռնվել էր ՔՊ խմբակցության կողմից, որի օրակարգում մեկ հարց էր ընդգրկված՝ «Պետական շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին» որոշման նախագիծը, որով ՔՊ խմբակցությունն առաջարկվում է հայցով դիմել վարչական դատարան՝ Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները՝ 24 հողի և շինության օտարման օրինականությունը վիճարկելու համար։
Հայցերը վերաբերում են 1998 թվականից կայացած որոշումներին, որոնք կայացվել են տարբեր քաղաքապետերի, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակահատվածին