Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին, որի մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
VideoԱյսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ քաղաքացու ահազանգին օպերատիվ արաձագանքելու շնորհիվ զինաթափել են մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Երևան երթուղու ուղևորը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ մի քաղաքացի նստել է տրանսպորտ, ում մոտ զենք-զինամթերք են նկատել։ Այդ քաղաքացին ահազանգում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակ։
Տեղի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղ․ Գրիգորյանի գլխավորությամբ հաշված րոպեների ընթաքում հասնում են Էջմիածին քաղաքի նշված վայր, սակայն պարզում են, որ «Գազել»-ը ուղևորվել է Երևան։
Վաղարշապատի պարեկներն ու ոստիկանները տեսնելով, որ այդ «Գազել»-ն արդեն Արմավիրի մարզից մտել է Երևան, այդ մասին տեղեկացնում են Երևանի իրենց գործընկերներին ու արդեն Արգավանդում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 1- ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանը, նույն դասակի կրտսեր պարեկ Մհեր Շախնազարյանը կարողանում են պրեֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիրի Ս․-ն է։
Նրա մոտ հայտնաբերվում է ատրճանակ և գաղտնի փականով դանակներ։