Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ Կոլոմինա
World![Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ Կոլոմինա](/timthumb.php?src=disc/04-05-24/c176ba9d8fe0903580fe0ba269dbd6f1.jpg&w=780)
Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է։ Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հաստատվել է փոխշահավետ գործընկերություն։
Այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Այդ պահից ի վեր՝ փոխշահավետ գործընկերություն ենք կառուցել քաղաքական ակտիվ երկխոսության և գործակցության միջոցով։ Ողջունում ենք Ադրբեջանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում, էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության հարցերում»,- նշել է նա։
![](banners/armflix.jpg)