Թիմը պայմանավորվել է անգամ չմտածել չեմպիոնության մասին. Տիկնիզյան
VideoՄոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հայտնել է, որ երկաթուղայինները պայմանավորվել են մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը չքննարկել տիտղոսի համար պայքարը։
«Թիմի ներսում մենք պայմանավորվել ենք, որ ընդհանրապես չենք մտածի այդ մասին: Իսկ սեղանին կնայենք միայն մայիսին։ Հիմա դեռ վաղ է այս մասին խոսել»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Известия»-ն։
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Նաիրը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպարտակը» կարող է պայմանագիր կնքել Տիկնիզյանի հետ։ Անցած մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Նաիրը բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ՌՊԼ-ի հինգ տուրից հետո «Լոկոմոտիվը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով «Զենիթին»:
Աղբյուրը՝ Armsport.am: