Mirzoyan and Prime Minister of Palestine signed communiqué on establishment of diplomatic relations between two countries Lavrov and Araghchi discussed situation in South Caucasus Iran to take measures following Israeli strike on Beirut: Pezeshkian Our thoughts are with soldiers fallen on battlefield, their families, friends: Olivier Decottignies Four years ago on this day, Azerbaijan attacked Nagorno-Karabakh Papikyan participated in tribute event dedicated to victims of 44-day war Ararat Mirzoyan expressed condolences to Abdallah Bou Habib on death of Lebanese citizens Mirzoyan presented to Minister of Foreign Affairs of Estonia efforts to conclude peace treaty with Azerbaijan There is still no decision on next stage of border liberalization processes: Mher Grigoryan All those claims that Armenia has agreed somewhere, in some document, that third forces shall provide security of communications on its territory, are simply distortion of reality: Pashinyan Blinken-Mirzoyan-Bayramov meeting kicks-off in New York FM statement at G20: Normalization of relations with neighbors is one of Armenia’s main priorities 

Փաշինյանը, ըստ ամենայնի, գնալու է ՀՀՇ-ական որակի տոտալ կեղծիքների․ Բորիս Մուրազի

Society

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի գործող իշխանությունները, որոնք կորցրել են իրենց լեգիտիմությունը, մշտապես փորձում են տպավորություն ստեղծել, թե չունեն մտավախություն հանրային աջակցության հարցում ու կարող են գնալ նոր ընտրությունների ու հաղթել առանց կեղծիքների։
Այս մասով իրենց ինքնավստահությունն ի ցույց դնելու համար ամիսներ առաջ՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն անգամ հայտարարեց, թե 10 ամիսը մեկ պատարստ են գնալ ընտրությունների․ «Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք»,-ասել էր Սիմոնյանը։
Ի հեճուկս Ալեն Սիմոնյանի և իշխանական թիմի մյուս անդամների հայտարարությունների՝ իրականությունը բավական տխուր է իշխանությունների համար։ Հասկանալու համար, որ իշխանությունները լուրջ մտահոգված են հանրային աջակցության բացակայությամբ, պետք չէ անգամ լուրջ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնել, պետք է միայն բացել իշխանական վերնախավի ներկայացուցիչների ելույթների ենթատեքստերը։
Փաշինյանի վախերը
«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել՝ հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ կայուն մեծամասնություն գոյություն ունի այն ժամանակ, երբ խորհդրարանական ուժերից մեկը միայնակ հավաքել է ձայների 54 տոկոսը կամ ընտրության արդյուքնների հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, խորհրդարան անցած երեք ուժ ձևավորում են կոալիցիա, որն ունենում է մանդատների 54 տոկոսը։ Այս դրույթը ենթադրում է, որ եթե չի ձևավորովում կայուն մեծամասնություն, ապա պետք է կազմակերպվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։ Ըստ Սահամանդրության 89-րդ հոդվածի երրորդ կետի՝ երկրորդ փուլին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։
Փաշինյանի այս հայտարարությունը նշանակում է մեկ բան՝ իրենք լավ հասկանում են, որ չունեն մեծամասնության աջակցությունը։ Ավելին՝ սա նշանակում է, որ անգամ իրենց սատելիտ ուժերի հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու վերցնել իշխանությունը, ուստի, իրենց պետք է ազատվել Սահմանադրության այն դրույթից, որը խանգարում է պահպանել իշխանությունն ընտրությունների միջոցով։
Ընտրություն, որը վերածվելու է հեղափոխության
Խորհրդարանական առաջիկա ընտրությունները (պետք է ամեն բան անել, որ այն արտահերթ լինի) Փաշինյանի համար մղձավանջ են։ Երևանի ընտրությունները ցույց են տվել, որ ամբողջ պետական, կրիմինալ, գործարար ռեսուրսների օգտագործմամբ անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» հազիվ 30 տոկոս ձայն հավաքեց, իսկ քվեարկողների մեծամսանությունը քվեարկեց ՔՊ-ին ընդդիմադիր հանդես եկող ուժերի օգտին։ Այլ բան, որ հետո քաղաքացիները պարզեցին, որ այդ ուժերի մեծ մասը իրենց խափել են ու կեղծ ընդդիմություն են եղել։ Երևանի ընտրությունները կարևոր էին, քանի որ դրանց միջոցով հստակ ցույց տրվեց, որ քաղաքացիների 70 տոկոսը դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Այստեղ արդարության համար նկատենք, որ նշանակալի դեր ունեցավ «Մայր Հայաստան» դաշինքը, քանի որ իր մասնակցությամբ ընտրություններն ասֆալտի ու դիտահորերի քննարկման տիրույթից խիստ քաղաքականացվեց, ու մարդիկ սկսեցին խոսել անվտանգային ու համապետական խնդիրներից։
Հիմա մի բան հստակ է, որ ամբողջ պետական, կրիմինալ, բիզնես ռոսուրսով 30 տոկոս ստացող «Քաղաքացիական պայմանագիրը» (վստահ եմ Նիկոլի թեկնածությամբ այդ 30 տոկոսը էապես նվազելու է) չի կարողանալու վերցնել իշխանություն։ Փաշինյանը, ըստ ամենայնի, գնալու է ՀՀՇ-ական որակի տոտալ կեղծիքների։ Արտաքին ուժերը (Արևմուտքը) այդ կեղծիքը իրեն ներելու են, քանի որ Փաշինյանը պարտավորություն է ստանձնելու կտրուկ հակառուսական գործողությունների գնալ․ ներկա հայտարարությունները հենց աշխարհաքաղաքական թեքման նախերգանքն են։
Ահա այստեղ է, որ կեղծված ընտրությունները լեգիտիմ հիմք են ստեղծելու ազգային ուժերի համար՝ գնալ մոբիլիզացիայի և իրականցնել հեղափոխություն։
Հ․Գ․ Սա, իհարկե, ընտրական ճանապարհով հնարավոր փոփոխությունների գնալու մասին էր։ Ընտրական սցենարներին, ինչպես տեսանք, պատարստվում են իշխանությունները, այդ թվում՝ Սահմանադրության հնարավոր փոփոխությամբ։ Ուստի կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը ևս իր սցենարներն ունենա։ Ընտրական սցենարների քննարկումը ամենևին չի նշանակում, թե պետք է բացառել կամ չանել հնարավորը, որ Փաշինյանը հեռացվի այլ օրինական ճանապարհներով և շատ ավելի շուտ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Astronomers make sensational discovery that refutes well-known theses about dark matterEmily in Paris star reveals why she wouldn't wear her character's clothes in 'real life'Our martyrs opened for us a new opportunity of having a state: PashinyanBelarus, Russia plan to sign treaty on security guarantees: RyzhenkovMirzoyan and Prime Minister of Palestine signed communiqué on establishment of diplomatic relations between two countriesBaerbock and Bayramov discussed settlement process between Armenia and AzerbaijanLavrov and Araghchi discussed situation in South CaucasusIsraeli army called on residents of suburbs of Beirut to evacuate immediatelyHezbollah fired at least 65 rockets in direction of Israel: IDFIsrael is not in conflict with Lebanon: Representative of Israel at UNIran to take measures following Israeli strike on Beirut: PezeshkianOur thoughts are with soldiers fallen on battlefield, their families, friends: Olivier DecottigniesMeghan Markle was ‘demon’ as boss who had ‘psychopathic moments,’ ex-employees sayFour years ago on this day, Azerbaijan attacked Nagorno-KarabakhHarris believes Ukraine should not cede territory to achieve peacePapikyan participated in tribute event dedicated to victims of 44-day warArarat Mirzoyan expressed condolences to Abdallah Bou Habib on death of Lebanese citizensMirzoyan presented to Minister of Foreign Affairs of Estonia efforts to conclude peace treaty with AzerbaijanArmen Grigoryan and Charles Fries discussed issue of providing assistance to Armenia through European Peace InstrumentThere is still no decision on next stage of border liberalization processes: Mher GrigoryanLilit Makunts and Joshua Volz discussed cooperation between Armenia and US in energy sectorAll those claims that Armenia has agreed somewhere, in some document, that third forces shall provide security of communications on its territory, are simply distortion of reality: PashinyanBlinken-Mirzoyan-Bayramov meeting kicks-off in New YorkFM statement at G20: Normalization of relations with neighbors is one of Armenia’s main prioritiesEconomy minister: Wheat production in Armenia is not economically expedientIsrael FM rejects proposals for ceasefire in LebanonIn the event of aggression against Russia and Belarus, we reserve the right to use nuclear weapons, PutinFrance stands firmly by side of Prime Minister of Armenia, MacronFrance stands firmly by side of Prime Minister of Armenia, MacronOpenAI launches long-awaited feature – ChatGPT voice assistantRussia supplies oil to EU by sea, bypassing sanctions: GreenpeacePrayer service be held at Yerevan's Saint Anna Church for Armenians in Azerbaijan prisons, their safe return homeMirzoyan reaffirmed to Volker Turk vision of Armenia to establish lasting peace and stability in regionIsrael shot down a Hezbollah missile fired at Mossad headquartersRussia should be forced to peace based on UN Charter: ZelenskyRussia should be forced to peace based on UN Charter: ZelenskyMirzoyan-Blinken-Bayramov meeting to take place in New YorkMeeting of the Foreign Ministers of Armenia and the NetherlandsOceans’ acidity levels approaching critical levelsPezeshkian, Michel discuss nuclear issues, Middle EastDeputy Prime Minister meets with German foreign ministry delegationJennifer Lopez, Ben Affleck to remain ‘friendly’ despite divorce proceedingsIsraeli strikes kill 492 in LebanonErdogan expresses hope for further Turkey-Iran relations developmentWonderful to have met Prime Minister Nikol Pashinyan of Armenia, ModiArmenia has a clear position and political will to sign peace treaty with Azerbaijan, MirzoyanUS dollar rises in ArmeniaGermany ambassador to Armenia visits EU monitoring mission in Ijevan city.Users complain that iPhone 16 Pro screen does not respond to touches regularly: What is the reason?General Assembly of FIDE refused to cancel sanctions against Russia and Belarus
Most Popular