Iran's fundamental position towards Armenia can not be changed by a change of Iranian President: Mehdi Sobhani EU countries’ leaders agree on new leadership for next 5 years Politico reveals how Azerbaijan is conducting counter-propaganda directed abroad against Ruben Vardanyan EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side 

«Գլոբուսդ տուր, կռուգըմ ֆռռամ» , թերևս, ասել է դպրոցի քարտուղարուհին տնօրենին ու սկսել ներդպրոցական տուրը՝ համարյա բոլոր դասարաններում

Society

Գլոբուսը տուր, կռուգըմ տամ
Գյումրու թիվ 32 դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն, Արմինե Սուքիասյանի արատավոր գործունեությանը մամուլը բազմիցս է անդրադարձել: Օրենքն ու օրինականությունը ստորացրած դպրոցի այդ տնօրենի հանցավոր գործունեության բացահայտված փաստերը վկայում են Շիրակի մարզի կրթության ոլորտի բրգային կոռուպցիայի, դրա դերակատարների անկաշկանդության, ներքին բարոյական սահմանի, արտաքին պաշտոնեական արգելքների բացակայության, կրթության ոլորտը անձնական հարստացման, <<կոզա նոստրայի>> տձև, բայց անխափան աշխատող համակարգ կառուցելու մասին: Ներռեգիոնալ կոռուպցիայի <<փչացածները>> իրենց հարմարավետ են զգացել երկրի բոլոր իշխանությունների օրոք՝կոռուպցիայի դեմ պայքարի դեկլարատիվ բոլոր հայտարարությունների ֆոնին:
Գյումրու թիվ 32 դպրոցի ՝մեր բացահայտումների արդյունքում, նախկին դարձած տնօրեն Արմինե Սուքիասյանի սերիական հանցագործություններն ունեն սկիզբ , բայց չունեն վերջ: Ու նույնիսկ իր նկատմամբ հարուցված և վաղեմության հիմքով կարճված թիվ 68151520 քրեական վարույթից հետո, այդ տիկնոջ հանցագործություններին բնորոշ ցինիզմը վառել է բոլոր բարոյական բարոմետրերը: Կարճված քրեական վարույթով իրեն <<շնորհված>> ոչ արդարացման հիմքը՝ փաստացի չդատված հանցագործի իր կարգավիճակը, նա թաքցնել էր 2023 թվականի հոկտմբերի 27-ին՝ մասնակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անցկացվող՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի) քննությանը:Ու չնայած կասկածելի եղանակով պլստացել էր այդ քննությունից՝ հաղթահարելով անցողիկ շեմը, ընդամենն երեք օր անց, շնորհիվ մեր ահազանգերի, բացահայտվեց Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի պաշտոնեական խաբեությունը. լինելով քրեական գործով նախկին մեղադրյալ, պետությունից հափշտակություններ և ֆինանսական չարաշահումներ կատարած խմբի անդամ , Արմինե Սուքիասյանն իրավունք չուներ նույնիսկ քննասենյակի բռնակին դիպչել:Իր կենսագրության թաքցված, բայց առավել վառ ու ցայտուն փաստերը մենք ներկայացրեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարին և իրավապահ բոլոր մարմիններին: Արդյունքում ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը , ճշտելով մեր կողմից տրամադրված տեղեկության իսկությունը, զրկեց Գյումրու թիվ 32 դպրոցի ՝այդ պահին դեռևս տնօրեն Արմինե Սուքիասյանին ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքից (հավաստագրից): Մի կողմ թողնենք, որ այս պահին այս <<բարի համբավ ունեցող >> տիկինն իր վրեժն է լուծում մեր բացահայտումից՝ մեր դեմ շուրջ 10.000 դոլարի 7 դատական հայց է ներկայացրելով,տեղեկացնենք՝Արմինե Սուքիասյանը դատի է տվել նաև ՀՀ վարչապետի կաբինետի առանցքային ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն՝ իրեն հավաստագիր չտրամադրելու հայցով: Իսկ դուք ասում եք՝ արդարություն, ճշմարտության գլոբուս,զրո կոռուպցիա, պարտված <<կոզա նոստրա>>: Մի դպրոց, մի տնօրեն ու աղաղակող մի քանի հանցագործություններ: Այստեղ է ասված՝ <<наглость –второе счастье>>.
<<Կոֆե բրեյքը>> և բազմաֆունկցիոնալ քարտուղարուհին
Պարզվում է՝ Գյումրու թիվ 32 դպրոցի՝ մեր թեթև ձեռքով ու ծանր գրիչով , նախկին դարձած տնօրեն Արմինե Սուքիասյանը, ողջ դպրոցն էր վերածել իր հանցանքների գլոբուսի՝որ բացահայտումն անում ես, առանցքում նրա և իր չպատժված հանցակիցների օվկիանոսներն են, հակամանկավարժության, պաշտոնեական կեղծիքների գագաթները:
Պարզվում է նաև , որ Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի քարտուղարուհին <<կոֆե բրեյքի>> ընթացքում դասավանդել է <<Ֆիզկուլտուրա>>, <<ՆԶՊ>>, << Աշխարհագրություն>> և դասվարական առարկաները: Մի ծիծաղեք, տնօրենի քարտուղարուհին , ճիշտ է, չի ունեցել համապատասխան կրթություն , բայց հավես ունեցել է: Դե, իսկ դպրոցի տնօրենի խամաճիկ լինելը հատուկ մտերիմների նեղ օղակին շնորհով կարգավիճակ է:
ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից մեզ՝ 20.06.2024 թվականին N 01/05.1/573-2024 համարով տրամադրված փաստաթուղթը վկայում է` Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենը կոռուպցիայի սեփական գլոբուսը տևական ժամանակ տվել է դպրոցի քարտուղարուհուն: Կարդում ենք. << Դպրոցի տնօրենի՝ 01.09.2018 թ. հ. 15 և 18.09.2019 թ. հ. 24 հրամաններով՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը և 2019 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածներում դպրոցի «ՆԶՊ» առարկայի դասաժամերը ժամանակավորապես տրամադրվել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներին, որոնք չեն ունեցել սպայական կոչում>>: Ուշադրություն դարձրեք՝ երկու տարուց ավելի աշակերտներին <<ՆԶՊ>> առարկան դասավանդել են ֆիզլուլտուրա առարկայի ուսուցիչները: Ի՞նչ են դասավանդել, ինչպե՞ս են վճարվել, ինչո՞ւ են առաջացել <<ՆԶՊ >> առարայի թափուր դասաժամերը ՀՀ կրթության տեսչական մարմինը չի գրում, լռում է:
Հաջորդը. ՀՀ կրթության տեսչական մարմինը գրել է. << Գյումրու թիվ 32 դպրոցում՝ հայտնաբերված հաջորդ խախտումը վերաբերել է 2017-2018 և 2018-2019 ուսումնական տարիների ընթացքում «Ֆիզկուլտուրա» առարկայի ժամանակավորապես թափուր դասաժամերը պարբերաբար (2-5-ական օրերով) դպրոցի գործավարին (չի ունեցել համապատասխան կրթություն, 2019 թվականին ազատվել է աշխատանքից) և «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչին (չի չունեցել համապատասխան կրթություն) տրամադրմանը>> :
Կոռուպցիոն քարտեզը գլոբուսին քաշած՝ դպրոցի տնօրենը ցեխոտել և կոխկռտել է ոչ միայն իրավական օրենքները՝ ցայսօր մնալով անպատիժ, այլև լիաբերան թքել է բարոյական բոլոր նորմերի վրա՝ հակամանկավարժական գործելաոճը, աշակերտներին , փաստացի, ծաղրելը, կրթություն ստանալու նրանց սահմանադրական իրավունքը խախտելը, պետությանը խաբելը, պաշտոնեական կեղծիք կատարելը համարելով կոռուպցիոն <<օլիմպոսը>> նվաճելու իր հաղթանակը: Դպրոցը կառուպցիոն բարբարոսության, խմբակային շահերի բավարարման, <<իմ սուրը աջ էլ կկտրե, ձախ էլ>> տնօրենի հրապարակային հայտարարած կարգախոսը Գյումրու նշված դպրոցի ավերման հիմքը դրեց՝ Շիրակի մարզպետնի, մարզպետարանի կրթության վարչության գլուխների հովանավորությամբ:
ՀՀ կրթության տեսչական մարմնի փաստաթղթում արձանագրված է Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի հաջորդ հանցագործությունը, կարդում ենք. << Իրավական ակտի մյուս խախտումը վերաբերել է ակտի համապատասխան կետում արձանագրված՝ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում դպրոցի գործավարին (չի ունեցել համապատասխան կրթություն, ինչպես նաև մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության համապատասխան աշխատանքային ստաժ, 2019 թվականին ազատվել է աշխատանքից) պարբերաբար (2-5-ական օրերով) դասվարական և «Աշխարհագրություն» առարկայի ժամանակավորապես թափուր դասաժամերի տրամադրմանը>>։
<<Գլոբուսդ տուր, կռուգըմ ֆռռամ>>, թերևս, ասել է դպրոցի քարտուղարուհին տնօրենին ու սկսել ներդպրոցական տուրը՝ համարյա բոլոր դասարաններում: Սարկազմը ՝սարկազմ , բայց մենք գործ ունենք կոռուպցիայի ձևերից մի քանիսի հետ: Տվյալ դեպքում՝ համապատասխան կրթություն չունեցող և <<կոֆե-բրեյքի >> արանքում ցանկացած դասաժամ ցանցկացած դասարանում պարապող քարտուղարուհու և դրա տնօրենի պաշտոնեական վարքագիծըոչ միայն հակամանկավարժության վկայություն է, պաշտոնեական կեղծիքների, խարդախությունների, պետությանը գույքային, ֆինանսական վնաս պատճառելու, երեխաներին կրթության սահմանադրական իրավունքից հենց դպրոցում զրկելու փաստերի խումբ է , այլև գիտականորեն հիմնավորված լոբիզմ է :Դա կոռուպցիայի այն տեսակն է,որն առաջ է մղում հանրային և պետական շահերին հակասող խմբային օգուտները՝ հետապնդելով գույքային և ոչ գույքային բնույթի հետաքրքրությունները: Արմինիսուքիասյանական հանցավոր գործելաոճի փաստը նկարագրում է կոռուպցիայի մյուս ձևն ևս՝կրոտիզը՝ պաշտոնի նշանակել այն մարդկանց,ովքեր չունեն գործնական, մասնագիտական որակներ , բայց ունեն մտերմություն նշանակողի հետ:
Հարկ է նշել, որ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենն իր աշխատաձևով ապացուցեց, որ տնօրեն է դարձել բացառապես ծանոթական կապերով՝չունենալով կառավարման որևէ հմտություն, ունակություն և նվազագույն գիտելք: Ապացույցները՝ իր կոռուպցիոն գլոբուսի պտույտներն են, կաշառասիրության, դրամահավաքության մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներն ու պաշտոնեական անհագուրդության,անգրագիտության, իրավախախտումների ռեցիդիվները,պետությանը ծաղրելու, մասնագիտական թոփալության հայտնի և հայտնի դարձող փաստերը:
Ու վերջինը. բացի այն, որ Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին դարձած տնօրենի արատավոր, խայտառակ գործունեությունը չի կանխվել Շիրակի մարզպետների, կրթության վարչության պաշտոնյաների կողմից, ՀՀ կրթության տեսչական մարմինն, որն, ինչպես ասվում է, կրթության ոլորտի դատախազությունն է, փոխանակ օրենքի ձեռքը հանձներ դպրոցի տնօրենի հակադպրոցական գործունեության փաստերը, գրում է. << Ստուգման պահին խախտումները վերացված են եղել>>: ՀՀ կրթության տեսչական մարմնի այս շեդեվրալ միտքը կարելի է համեմատել, օրինակ, երկու տարի առաջ կատարված բռնության դեպքի հետ ու հայտարարել, որ այն այլևս հանցագործություն չէ, որովհետև հանցագործության հետքերը վերացել են:
Փաստորեն, Նիկոլ փաշինյանի ղեկավարած Հայաստանում ամեն մեկն իր գլոբուսն է քշում՝ կոռուպցիայի՝ իմա՝ փչացածության:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ամբողջական փաստաթուղթը՝կից:

Լիլիթ Աղեկյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Saribek Sukiasyan, Chairman of the Board of Armeconombank, speaks about his life experience, formula of successful business, and BankIran's fundamental position towards Armenia can not be changed by a change of Iranian President: Mehdi SobhaniAt least 7 dead after train collides with bus in SlovakiaEU countries’ leaders agree on new leadership for next 5 yearsArmenpress: European Parliament members issue statement on Armenia-France military cooperationPolitico reveals how Azerbaijan is conducting counter-propaganda directed abroad against Ruben VardanyanEventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shots
Most Popular