Մենք փորձում ենք ստեղծել մի սիստեմ, որով դատավորն արդար կգնահատվի. Անդրեասյան
Society«10 բալանոց համակարգով բոլոր դատավորները ստանում էին 10 բալ, դա ի՞նչ համակարգ է, որտեղ բոլորը հավասար են, բոլորը նույն կերպ են աշխատում, լավ ու վատ դատավոր չկար, լավ ու վատ դատական ակտ չկար։
Դրա համար է, որ մենք ոչ թե փորձում ենք նոր հեծանիվ հայտնագործել, այլ ընդամենը ստեղծել մի արդար սիստեմ, որով դատավորն արդար կգնահատվի, դրա համար կստանա արդար ազդեցություններ՝ բոնուսի տեսքով, առաջխաղացման տեսքով, ուղղակի հանրային գնահատականի տեսքով, իսկ թերացած դատավորն էլ կստանա հնարավորություն ուսումնական գործընթացների ընթացքում բարելավել իր կարողությունները»։
Կարեն Անդրեասյան