The stamp, the first day cover and the souvenir sheet dedicated to the 75th anniversary of Hrant Vardanyan, a businessman, benefactor, the founder of "Grand Holding" have been issued. Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts Mirzoyan and Prime Minister of Palestine signed communiqué on establishment of diplomatic relations between two countries Lavrov and Araghchi discussed situation in South Caucasus Iran to take measures following Israeli strike on Beirut: Pezeshkian Our thoughts are with soldiers fallen on battlefield, their families, friends: Olivier Decottignies Four years ago on this day, Azerbaijan attacked Nagorno-Karabakh Papikyan participated in tribute event dedicated to victims of 44-day war Ararat Mirzoyan expressed condolences to Abdallah Bou Habib on death of Lebanese citizens Mirzoyan presented to Minister of Foreign Affairs of Estonia efforts to conclude peace treaty with Azerbaijan There is still no decision on next stage of border liberalization processes: Mher Grigoryan All those claims that Armenia has agreed somewhere, in some document, that third forces shall provide security of communications on its territory, are simply distortion of reality: Pashinyan 

Հունիսի 15-ի աստղագուշակ

Political

Խոյ. Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենալու բազմաթիվ գործերի զարգացման վրա:Տարածվում է մի այնպիսի տեղեկատվություն, որը դուք կնախնտրեիք թաքցնել` ինչ-որ մեկը ձգտում է ձեր պահարանից հանել այնտեղ թաքցված կմախքները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:

Ցուլ. Օրվա սկիզբը հնարավորություն կտա լուծել ինչ-որ պրոֆեսիոնալ խնդիրներ` օգտվելով ընկերական կապերից կամ դիմելով հին ծանոթներին: Մյուս կողմից էլ այդ նույն ժամանակահատվածը թույլ է տալիս ուղղորդել գործնական հարաբերությունները ոչ պաշտոնական հունով, օրինակ` սիրախաղ սկսել աշխատակցի հետ, կամ ընկերանալ ղեկավարի հետ: Էմոցիոնալ ֆոնը բարենպաստ է, անհաջողություններն ու դժվարությունները ձեզ փակուղու մեջ չեն դնում:

Դրան հակառակ` օրվա երկրորդ կեսը կապված է տհաճ հուշերի, կատարած սխալները վերլուծելու, ինչպես նաև անցյալին վերադառնալու զուր ջանքերի հետ:

Երկվորյակներ. Օրը ձեզ գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, սակայն ընդհանուր առմամբ բավական հաջող է դասավորվում: Եթե գործին ձեռնամուխ լինեք խանդավառությամբ, ապա շանս կա հասնել դրական լուրջ արդյունքների: Այն, ինչը ձեզ մոտ առանձնակի հետաքրքրություն չի առաջացնում, կարելի է ինչ-որ կերպ հասցնել ավարտին, սակայն ավելին չի էլ պահանջվում:

Բարենպաստ օր է ուղևորությունների համար, այդ թվում և`դեպի արտերկիր: Ցանկալի է ճանապարհորդել ընկերների և ազգականների հետ` այդ դեպքում ձանձրանալու առիթ չեք ունենա: Նոր ծանոթությունը հաճելի սիրավեպի սկիզբ կդնի:

Խեցգետին. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները  մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:

Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված և լավ կազմակերպված չեն:

Առյուծ. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, իսկ կարելի  է և ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:

Կույս. Դուք այսօր շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի կշահեք: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգեշնչեն նոր սխրանքների:

Այսօր դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատկապես մեծ բերկրանք կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:

Կշեռք. Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղների սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:

Կարիճ. Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ կնքված գործարքներն անպայման եկամուտ կբերեն: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Մարդը, ով երկար ժամանակ ձեզ աջակցում էր, կկանգնի ձեր հակառակորդների կողմը: Սակայն դրանից դուք առանձնապես չեք հուսահատվի, քանի որ վստահ եք, որ միայնակ էլ կկարողանաք հաջողության հասնել: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:

Աղեղնավոր. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:

Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:

Այծեղջյուր. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:

Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնական բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:

Ջրհոս. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում:

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:

Ձկներ. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:

Շփումներում կարևոր է շրջահայաց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
The stamp, the first day cover and the souvenir sheet dedicated to the 75th anniversary of Hrant Vardanyan, a businessman, benefactor, the founder of "Grand Holding" have been issued.Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts Astronomers make sensational discovery that refutes well-known theses about dark matterEmily in Paris star reveals why she wouldn't wear her character's clothes in 'real life'Our martyrs opened for us a new opportunity of having a state: PashinyanBelarus, Russia plan to sign treaty on security guarantees: RyzhenkovMirzoyan and Prime Minister of Palestine signed communiqué on establishment of diplomatic relations between two countriesBaerbock and Bayramov discussed settlement process between Armenia and AzerbaijanLavrov and Araghchi discussed situation in South CaucasusIsraeli army called on residents of suburbs of Beirut to evacuate immediatelyHezbollah fired at least 65 rockets in direction of Israel: IDFIsrael is not in conflict with Lebanon: Representative of Israel at UNIran to take measures following Israeli strike on Beirut: PezeshkianOur thoughts are with soldiers fallen on battlefield, their families, friends: Olivier DecottigniesMeghan Markle was ‘demon’ as boss who had ‘psychopathic moments,’ ex-employees sayFour years ago on this day, Azerbaijan attacked Nagorno-KarabakhHarris believes Ukraine should not cede territory to achieve peacePapikyan participated in tribute event dedicated to victims of 44-day warArarat Mirzoyan expressed condolences to Abdallah Bou Habib on death of Lebanese citizensMirzoyan presented to Minister of Foreign Affairs of Estonia efforts to conclude peace treaty with AzerbaijanArmen Grigoryan and Charles Fries discussed issue of providing assistance to Armenia through European Peace InstrumentThere is still no decision on next stage of border liberalization processes: Mher GrigoryanLilit Makunts and Joshua Volz discussed cooperation between Armenia and US in energy sectorAll those claims that Armenia has agreed somewhere, in some document, that third forces shall provide security of communications on its territory, are simply distortion of reality: PashinyanBlinken-Mirzoyan-Bayramov meeting kicks-off in New YorkFM statement at G20: Normalization of relations with neighbors is one of Armenia’s main prioritiesEconomy minister: Wheat production in Armenia is not economically expedientIsrael FM rejects proposals for ceasefire in LebanonIn the event of aggression against Russia and Belarus, we reserve the right to use nuclear weapons, PutinFrance stands firmly by side of Prime Minister of Armenia, MacronFrance stands firmly by side of Prime Minister of Armenia, MacronOpenAI launches long-awaited feature – ChatGPT voice assistantRussia supplies oil to EU by sea, bypassing sanctions: GreenpeacePrayer service be held at Yerevan's Saint Anna Church for Armenians in Azerbaijan prisons, their safe return homeMirzoyan reaffirmed to Volker Turk vision of Armenia to establish lasting peace and stability in regionIsrael shot down a Hezbollah missile fired at Mossad headquartersRussia should be forced to peace based on UN Charter: ZelenskyRussia should be forced to peace based on UN Charter: ZelenskyMirzoyan-Blinken-Bayramov meeting to take place in New YorkMeeting of the Foreign Ministers of Armenia and the NetherlandsOceans’ acidity levels approaching critical levelsPezeshkian, Michel discuss nuclear issues, Middle EastDeputy Prime Minister meets with German foreign ministry delegationJennifer Lopez, Ben Affleck to remain ‘friendly’ despite divorce proceedingsIsraeli strikes kill 492 in LebanonErdogan expresses hope for further Turkey-Iran relations developmentWonderful to have met Prime Minister Nikol Pashinyan of Armenia, ModiArmenia has a clear position and political will to sign peace treaty with Azerbaijan, MirzoyanUS dollar rises in ArmeniaGermany ambassador to Armenia visits EU monitoring mission in Ijevan city
Most Popular