Լալա Մնացականյանի ամուսինը դերասանուհու մահից հետո առաջին անգամ գրառում է կատարել
«Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում․․․թանկագին ընկերներ, բարեկամներ, Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք, որ կիսեցիք մեր ծանր վիշտը։ Կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը»,- գրել է նկարիչ Աշոտ Համբարձումյանը: