Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաները բերվել են մարտական պատրաստության
PoliticalԵվրոպայում ԱՄՆ մի քանի ռազմակայաններ գտնվում են բարձր պատրաստականության մեջ՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Անվտանգության մակարդակը բարձրացվել է երկրորդ ամենաբարձր մակարդակի այն մտավախությունների ֆոնին, որ ահաբեկչական հարձակումը կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմական անձնակազմը կամ օբյեկտները: Այս մասին հայտնում է CNN-ը։
Եվրոպայում տեղակայված ամերիկացի պաշտոնյաներից մեկը CNN-ին ասել է, որ իրենք չեն տեսել նման մակարդակի սպառնալիք «առնվազն 10 տարի»՝ հավելելով, որ դա սովորաբար նշանակում է, որ զինվորականները հաստատել են «ակտիվ վստահելի սպառնալիք»:
CNN-ը պարզաբանում է, որ անհասկանալի է, թե ինչ հետախուզություն է դրդել ուժեղացված անվտանգության միջոցառումներին, սակայն եվրոպական իշխանությունները նախազգուշացրել են պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի մասին Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ և Եվրոպայի ընթացիկ ֆուտբոլի առաջնության ժամանակ։