Ռուսաստանն իր խնդիրն է համարում Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացումը. Պեսկով
Science and cultureՌուսաստանն իր խնդիրն է համարում Բելառուսի հետ սահմանին ուկրաինական զորքերի կենտրոնացման հարցը, քանի որ Մինսկի դաշնակիցն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա անհանգստության տեղիք է տալիս ոչ միայն Մինսկի, այլև Մոսկվայի համար, որովհետև մենք իսկապես դաշնակիցներ և գործընկերներ ենք։ Բելառուսը միութենական պետություն է, մենք ունենք երկխոսության հատուկ ձևաչափեր բոլոր համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջոցով, իսկ մեր պաշտպանության նախարարությունները, որպես գործընկերներ, մշտական կապի մեջ են»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով Պուտինի և Լուկաշենկոյի հնարավոր շփումների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ երկրների ղեկավարները, «եթե անհրաժեշտ համարեն, դա կանեն»։