ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է ռուս-հայկական բարեկամության պուրակ և եղևնի տնկել
VideoՌուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում այցելել է հայ-ռուսական բարեկամության պուրակ և սփյուռքի ներկայացուցիչների հետ եղևնի տնկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարությունյանն անձամբ է հող լցրել և ջրել ծառը։
Տեղի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծված պուրակում տեղադրված է երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Ամուր ձեռքսեղմում» արձանը:
Ավելի վաղ Հարությունյանը Կուրսկ կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք էր մատուցել ռուսական բանակի այն զինվորների հիշատակին, որոնք զոհվել են ռազմական հատուկ գործողության ժամանակ, և ծաղիկներ խոնարհել Զինվորական փառքի հուշակոթողին:
Հարությունյանը դեսպանատան աշխատակիցների հետ այցելել է նաև Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:
Հիշեցնենք, որ երեկ Հարությունյանը ՌԴ Բելգորոդի մարզ կատարած այցի ժամանակ ծաղիկներ էր խոնարհել «Անմար կրակ» հուշահամալիրում: