Մանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկի մոտ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի Ասլանյան
VideoՓաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։
Սրանք երբեք չեն ուղղվի…»։
Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։