Ալեն Սիմոնյանը Երևանում է․ հերքում են Իսպանիայում նրա հանգստի մասին լուրերը
SocietyԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հերքում է Սիմոնյանի՝ Իսպանիայում հանգիստը վայելելու մասին տարածվող լուրերը․
«Առավոտից մեր մամուլը թնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իբր Իսպանիայում հանգստի մասին լուրից։
«Առավոտից մեր մամուլը թնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իբր Իսպանիայում հանգստի մասին լուրից։
Այն, որ լուսանկարը ուներ 2 տարվա վաղեմություն, հարցի մի կողմն է միայն։
Հետաքրքիրն այն է, որ չնայած քիչ առաջ ՔՊ-ն հաղորդեց այսօր կուսակցության վարչության նիստ գումարելու մասին, որին մասնակցել էր նաև պարոն Սիմոնյանը, բայց մեր հարգելի լրատվամիջոցների գործընկերները ոչ միայն չհեռացրեցին այդ կեղծ լուրը, այլև հակառակը` նույնիսկ այն դրել են գովազդի տակ։
Հ.Գ. Հարգելի գործընկերներ, սիրով սպասում եմ ձեր հերքումներին` իհարկե նույն ջերմեռանդությամբ, ինչպիսին որ կեղծ լուրը տարածելիս էր»։