«Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ
Political«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխող վարչակարգերի հավանական փոփոխությունը, դրան զուգահեռ Ուկրաինայի հնարավոր ֆիասկոն եւ ռուսական դիրքերի վերականգնումը երբեմնի ռուսաֆոբ Նիկոլ Փաշինյանին կրկին մղել են դեպի Վլադիմիր Պուտինի գիրկը։
Փաշինյանը թերեւս հաշվարկել է, որ ՌԴ-ն ուկրաինական ճակատում հաղթելուց հետո «վերադառնալու» է տարածաշրջան եւ կարգավորելու է այստեղի խնդիրները: Եվ քանի որ իրեն պաշտպանող գերտերությունների առաջնորդները հրաժեշտ են տալիս իշխանությանը, ուստի ճիշտ ժամանակն է Արեւմուտքից թեքվելու դեպի Ռուսաստան։
Դա էր պատճառը, որ նախօրեին Փաշինյանը մատ արեց շատերին` հայտարարելով, որ ԵՄ-ին անդամության հարցը հանրաքվեի չի դրվելու: Եվ նույն օրն էլ շտապեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ում մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, գործուղել ՌԴ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով:
Չնայած աղետը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ ՔՊ մեր աղբյուրները չարախնդում են, որ առաջիկայում հայ ժողովուրդն ականատես է լինելու տարբեր կալիբրի հայ իշխանավորների կողմից «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագների»: