Դիմում Նիկոլ Փաշինյանին․ «Միասին» շարժում
Sport Հայաստանի Հանրապետության վարչապետ
պրն․ Նիկոլ Փաշինյանին
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհրդի կողմից
Դիմում
Դիմում ենք ՀՀ Կառավարությանը Արցախի Հանրապետության մի շարք հասարակական կազմակերպությունների (որոնց ներկայացուցիչները շարժման խորհրդի անդամներ են) հանձնառությամբ՝ պարզաբանելու 2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական ցեղասպանությունը վերապրած արցախահայության կենսական հրատապ խնդիրների լուծման համար կարևորագույն երկու հարցադրումներով։ Դրանց պատասխանները հնարավորություն կընձեռեն ապօրինի բռնադատված և փախստական դարձած Արցախի Հանրապետության բնակիչներին հրաժարվելու հարկադիր արտագաղթի կործանարար ճանապարհից։ Ելնում ենք նաև ՀՀ-ի՝ որպես ժողովրդավարական պետության ստանձնած պարտավորություններից՝ հաշվետու և թափանցիկ, հրապարակային աշխատանքներ ծավալելու, որի շնորհիվ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի պետք է դառնա տվյալ խնդրի բոլոր շահառուների համար։
Այսպիսով, ակնկալում ենք ՀՀ կառավարությունից երկու օրախնդիր հարցերի վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն։
Ա) Որքա՞ն է կազմում առ 28․06․2024 թ․ արտերկրից՝ միջազգային կազմակերպություններից ու կառույցներից, պետություններից բռնագաղթված արցախցի փախստականներին արդեն ուղարկված օգնության ընդհանուր գումարը։
Բ) Ի՞նչ ուղղություններով, ժամանակացույցով ՀՀ կառավարության կողմից որքա՞ն գումար է առ 28․06․2024 թ ծախսվել արցախահայության բազմաթիվ խնդիրների լուծման նպատակներով։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհրդի կողմից՝
Ա․Սարգսյան