Մի՛ խաբվիր․ տարածվում է նոր կիբերկեղծարարություն. Մարտիրոսյան
LeisureՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է նոր խաբեության մասին․
«Ժողովուրդ ջան, ուշադիր կարդացեք։ Սա էլ Telcell Wallet զգուշացումն է։ Մանրամասն կարդացեք, որ չխաբնվեք ու չդառնաս կիբեր կեղծարարների զոհ․
«Սիրելի հետևորդներ, մենք որոշել ենք ժամանակ առ ժամանակ հիշեցնել կարևոր մի բան՝ զգուշանալ զեղծարարներից։ Խնդրում ենք զգոն լինել՝ ձեր իսկ անվտանգության համար։
Telcell աշխատակիցները ոչ մի դեպքում չեն կարող ձեզնից պահանջել Telcell Wallet-ի PIN կոդը կամ ակտիվացման SMS կոդը։ Դրանք պետք է իմանաք միայն դուք։ Լինում են դեպքեր, երբ մեր օգտատերերին զանգահարում են մեր հեռախոսահամարներին նման համարներից և տարբեր պատրվակներով պահանջում կոդերը։ Կարող եք միանգամից անջատել հեռախոսը․ համոզված եղեք՝ նրանք ուզում են ձեր հաշիվներից գումար գողանալ։
Հետևություն․ Telcell Wallet-ի PIN կոդը կամ ակտիվացման SMS կոդը ոչ մի դեպքում մի տրամադրեք այլ անձանց։ Դրանք պետք են միայն Telcell Wallet մուտք գործելու համար և որևէ այլ գործողություն կատարելու համար նախատեսված չեն։ Եթե որևէ մեկը իմանա այդ կոդերը, կարող է յուրացնել ձեր գումարները:
Զեղծարարության սցենարներն անընդհատ փոփոխվում են, ավելի հեշտ է հիշել, թե որ տվյալներն են ձեր անձնականը, և չտրամադրել այլ անձանց, հատկապես՝ զեղծարարներին։ Ձեր ֆինանսները լավ պահեք»»։