Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած
LeisureՀուլիսի 4-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Խ.) և «Nissan» (վարորդ՝ Լ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Լ. Մ.-ին և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։