Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին
PoliticalՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը անձնական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Պուտինն իր կյանքում 5-րդ անգամ հանդիսավոր կերպով ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։ Պաշտոնավարման նոր ժամկետը կտևի մինչև 2030 թվականը։ Երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական տվեց։ Քանի դեռ նոր կազմը չի հաստատվել, կաբինետի անդամները կաշխատեն պաշտոնակատարի կարգավիճակով։