Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը
PublicationsՃեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարց է ուղղվել, թե որքան մեծ են ռիսկերը, որ Հայաստանը կդադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նախկինում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ի պատասխան՝ կարող եմ մի բան ասել. ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է ընթանում»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հայտարարել է, որ ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը և ՀՆԱ-ի զգալի մասնաբաժինը։
«Այս մասին գիտեն մասնակից երկրները։ ԵԱՏՄ-ի զարգացումը բխում է բոլոր մասնակից երկրների շահերից»,- ասել է Պեսկովը։