Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան
PublicationsԱյս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Քանդել են ամբողջ անվտանգության համակարգը ֆիզիկական իմաստով: Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, հարված են հասցրել մեր ինքնության հիմնասյուներին եւ վերջինը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը: Քայքայել են կրթական համակարգը, այսօր մեր դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ սերնդին զրկելով մտածելու կարողությունից: Ոչ մի տեսակի վերահսկողություն չկա:
Արտաքին հարաբերությունների մեջ չկա մի սեղան, որտեղ Հայաստանն ասելիք ունի այսօր: Դուք դրա ականատեսն եք: Ամենակարեւորը, Արցախ աշխարհը չկա այսօր: Հայրենիքը կորցնում են, հետո ասում են՝ իրական Հայաստանը պետք է տեսնենք: Իրական Հայաստան էր Արցախը: Հայաստանի սահմանները նայեք, քանի հարյուր քառակուսի կմ-ն նվաճված է եւ թշնամին չի էլ պատրաստվում վերադարձնել:
Շուտով պետք է հռչակենք, որ հոգեւոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին: Ծվելու է նոր Հայաստանը՝ նոր սելիքով, նոր հաղթարշավով»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նա նկատեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ եթե հրապարակը լցվի, ինքը կգնա, իսկ այսօր հրապարակը լիքն է:
«Հիմա էլ կնկարեն, կասեն՝ մի 500 մարդ կար այնտեղ: Այստեղ են մեր բոլոր մարզերից ու շրջաններից: Ես ուզում եմ այս աննախադեպ երեւույթի համար:
Սա քաղաքական խոսք չի, սա խորը հոգեւոր ճիչ է, աղաղակ: Ես ուզում որդիական խոնարհությամբ շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, ով արգելք չեղավ, որ այս շարժումը հասնի այստեղ, այլ դեռ հայրական սրտի տառապանքով օրհնեց մեզ:
Ուզում եմ հատուկ կերպով մեր ողջույնը հղել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: Ցավով եմ սա ասում, որովհետեւ ձեզ պետք է ողջունեինք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, բայց այսօր այս ապօրինի իշխանության պատճառով դուք հայտնվել եք Մայր Հայաստանում: Հոգ չէ, մեր գրկում եք եւ մենք կոչված ենք ձեր կյանքը դարձնել այնպիսին, որ ոչ մի բան չպակասի ձեր կյանքից:
Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը: Ուզում եմ նաեւ գնահատել ներկ գտնվողն Արցախի մեր բոլոր գործիչներին՝ նախագահին, խորհրդարանի անդամներին, մեր հոգեւոր եղբորը՝ Վրթանես սրբազանին եւ ողջ ժողովրդին»,- ընդգծեց Սրբազանը: