Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան Ուկրաինայում
Armenian PressՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել երկրում ռազմական դրությունը և զորահավաքը մինչև օգոստոսի 11-ը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։ Համաձայն հրապարակման՝ փաստաթղթերը պետության ղեկավարը ստորագրել է հինգշաբթի՝ մայիսի 9-ին։
Նախօրեին Գերագույն Ռադան 90 օրով երկարաձգել էր ռազմական դրությունն ու զորահավաքը։
Մինչ այս Զելենսկին այդ օրինագծերը ներկայացրել էր Գերագույն Ռադա։ Ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում առաջին անգամ մտցվել են 2022 թվականի փետրվարի 24-ին և մի քանի անգամ երկարացվել են։