Ընդունելություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը
USAՄայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել են վետերաններ, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարությունն ու աշխատակիցները, պատգամավորներ, հոգևորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարության ներկայացուցիչներ, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ներկայացուցիչներ, ռուս զինվորականներ, հասարակական միավորումների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ։