«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով
Sport«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու-ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք «հաջորդ տարի» չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե, աշխատակիցը ՔՊ շրջանակից չէ:
Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը։
Եթե Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն։
Կա՞ այստեղ վարչապետի գործոնը` ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ կա՝ հավելելով կոռուպցիան «պոզ ու պոչով չլինելու» տեսությունը. հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի մի ճյուղ…»։