«Եթե ես պատրաստ եմ հանուն դրա ոմանց ձեռքերին չտեսնել էրեխուս արյունը, կարծում եմ՝ դուք էլ ի վիճակի կլինեք հանդուրժելու ձեզ համար անցանկալի մարդկանց ներկայությունը: Չհարամեք, խնդրում եմ»
SocietyԱլիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև վերջերս նիկոլի հետ որևէ խնդիր չունեցող մարդիկ ասում են, որ չեն հանդուրժի ոմանց ներկայությունը պայքարի առաջին շարքերում՝ ակնարկելով ուժերի, որոնք տարիներ շարունակ պայքարում են նիկոլի դեմ:
Կիրանցից Երևան քայլել եմ մարդկանց կողքին, որոնց ձեռքերին, բառի բուն իմաստով, էրեխուս արյունն եմ տեսել՝ որպես նիկոլի նախկին մոլի աջակիցների:
Ոչ միայն չեմ դժգոհել նրանց ներկայությունից, այլև ուրախացել եմ, որ հասկացել ու ընդունել են իրենց սխալը:
Ի վերջո, այդ մարդիկ արձագանքել են Եկեղեցու՝ միասնության ու համերաշխության կոչին, ինչպես ես ու այդ շարքերում քայլող յուրաքանչյուրը:
Եթե անկեղծ են, միայն ուրախ եմ, եթե ոչ, շատ արագ կբացահայտվեն:
Ասածս ինչ է, եկողները ձեր ծննդյան անկոչ հյուրը չեն, այլ Եկեղեցու առաջնորդությամբ իրենց երկրի համար պայքարելու պատրաստ մարդիկ:
Եթե ես պատրաստ եմ հանուն դրա ոմանց ձեռքերին չտեսնել էրեխուս արյունը, կարծում եմ՝ դուք էլ ի վիճակի կլինեք հանդուրժելու ձեզ համար անցանկալի մարդկանց ներկայությունը: Չհարամեք, խնդրում եմ»: