Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել
SocietyԱդրբեջանի Լենքորանում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական բյուրոն։
Երկրաշարժի բյուրոյի տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը եղել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ։
Նշենք, որ ավելի վաղ տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում: