Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
SocietyԱՄՆ Վիսկոնսին նահանգում ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա աշակերտի հետ հանցավոր կապի համար: Այդ մասին հայտնում է CBS News-ը:
24-ամյա ուսուցչուհի Մեդիսոն Բերգմանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն։ Նրան մեղադրել են մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բռնության մեջ։
Դպրոցականի մայրը նկատել է, որ իր որդին գրեթե ամեն օր հեռախոսով խոսում էր Բերգմանի հետ։ Երբ նա խլել է տղայի հեռախոսը, այնտեղ գտել է նրա նամակագրությունը ուսուցչուհու հետ։ Դրանում նրանք քննարկում էին իրենց հանդիպումները ճաշի ժամին և դպրոցից հետո։
Ուսապարկի խուզարկության ժամանակ Բերգմանը հայտնաբերել է երկտողեր, որոնք նա փոխանակել է տղայի հետ։ Դրանցից մեկում Բերգմանը գրել է. «Ես գիտեմ, որ մենք հատուկ հարաբերություններ ունենք, և ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան աշխարհում որևէ մեկին, բայց ես պետք է հասուն լինեմ և կանգ առնեմ»: Ոստիկանները ենթադրում են, որ ուսուցչուհին և աշակերտը համբուրվել են։
Բերգմանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրան արգելվում է գտնվել դպրոցի տարածքում և հաճախել դպրոցական միջոցառումներ։ Գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին: