Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի հայկական տաղավարում իրականացվել է կրթական ծրագիր
SportՎենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։
Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural Academy – ECA), Տրենտոյի (NEST College & Campus Trento) և Վենետիկի ԿաՖոսկարի (Università Ca’ Foscari) համալսարաններից։
Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որը երեք բաղադրիչ ունի`«Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» և «Կատարելություն»։ Այնուհետ ստեղծագործական տարածքումմ ասնակիցները փորձ են արել ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ հնչող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվել են շարականների թարգմանած տեքստերն ու լատինատառ տառադարձումներով հատուկ թռուցիկներ՝ ծանոթանալու շարականների բովանդակությանը, որոնցից մի քանիսը տեղում նույնիսկ երգվել են:
Շարունակելով հոգևոր երաժշտության ունկնդրումը՝ մասնակիցները Նինա Խեմչյանի գնդաձև կավե քանդակների նմանությամբ շրջանաձև թղթերի վրա տարբեր նյութերի օգնությամբ փորձել են արտահայտել հնչող երաժշտությունիցտ սացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:
Կրթական ծրագրերն իրականացրել է ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։ Ծրագրերին մասկացնում էին Հայաստանի ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը և անձամբ արվեստագետը՝ Նինա Խեմչյանը։
«Արձագանք» ցուցադրության և վերջինիս վրա հիմնված կրթական ծրագրի միջոցով մասնակիցներն առավել խորությամբ ծանոթացել են հայկական մշակույթին, ինչպես նաև ինքնաարտահայտվելու հնարավորություն ունեցել։ Կարևորելով նման կրթական նախաձեռնությունները՝ թե՛ մասնակիցները, և թե՛ նրանց դասախոսները նշել են, որ նախկինում նման փորձառություն երբեք չեն ունեցել, և դասընթացները նոր հորիզոններ են բացել իրենց համար՝ Հայաստանի ազգային տաղավարի բոլոր շերտերն ընկալելու համար։