Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
PoliticalՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
«Այսօր մենք նշում ենք Հանրապետության օրը՝ խորհրդանշելով պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը։ Երբ մենք դժվար ժամանակներ ենք ապրում, դրանք արժեքներ են, որոնք պետք է առաջնորդեն մեզ ուժեղ և ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանն էլ հրապարակել է արտաքին գործերի նախարարության ուղերձը, որում ասված է․
«1918 թվականին պատերազմի և ինքնիշխան ու ժողովրդավարական երկիր կառուցելու ամուր կամքի պայմաններում Հայաստանը 400 տարի անց վերականգնեց պետականությունը։ 1991 թվականին Հայաստանը վերականգնեց անկախությունը՝ պայքարելով նույն արժեքների համար։ Այսօր Հանրապետությանը դեռևս դժվարին ճանապարհին մաղթում ենք երկար տարիների կյանք և ձեռքբերումներ»,- գրել է Բադալյանը։