Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար
SocietyՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից։
«Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։ Ես ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»,– X-ի իր միկրոբլոգում գրել է Կուլեբան։