Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար
BlogosphereԻսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ մոլորակի վրա «երրորդ համաշխարհային պատերազմ է արմատական իսլամի դեմ», ինչի պատճառով «ազատ աշխարհի» երկրները պետք է միավորվեն և կանգնեցնեն Իրանին «քանի դեռ ուշ չէ»։ Նա իր հայտարարությունն արել է X սոցիալական ցանցում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրապարակումից հետո, որտեղ նա, մեկնաբանելով արևմտյան երկրներում պաղեստինամետ ցույցերը, ասել է, որ «քանդվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հեղինակությունը»։
«Ալի Խամենեին տարիներ շարունակ նպաստել է ԱՄՆ-ում և Եվրոպայում իսլամական ծայրահեղականության ենթակառուցվածքի ստեղծմանը, և այժմ հիանում է ատելության ցույցերով ամբողջ աշխարհում և կոչ է անում ոչնչացնել Իսրայելն ու ԱՄՆ-ն»,- գրել է Կացը։