Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ
SocietyՀռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կարգավորման կոչ արել։
Vaticannews-ը տեղեկացնում է, որ այս մասին Հռոմի պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին ավանդական կիրակնօրյա քարոզից հետո
Նա նշել է, որ աղոթքով և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքի հաղորդագրություններին, որտեղ իրավիճակն Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով:
«Սրտագին կոչ եմ ուղղում դադարեցնելու ցանկացած գործողություն, որ կարող է խթանել բռնության մի պարույր՝ Մերձաւոր Արևելքը ավելի մեծ պատերազմական հակամարտությն մեջ ներքաշելու վտանգով»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ ոք չպետք է սպառնա մյուսի գոյությանը, բոլոր երկրները պետք է հանդես գան խաղաղության օգտին և օգնեն իսրայելցիներին և պաղեստինցիներին ապրել երկու պետություններում՝ կողք կողքի և խաղաղ պայմաններում: