Արտակարգ դեպք Երևանում. Հարբած ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տարածքը պարեկները սահմանազատել են: Ահազանգով օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ Շենգավիթի տարածքայինի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել էին աշխատանքները՝ վթարը վերացնելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում գազամատակարարումը վերականգնվի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը սկզբում հրաժարվում էր սթափության թեստ հանձնել և համոզում էր պարեկներին, որպեսզի չհանձներ, սակայն նա ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ խմածության ամենաբարձր աստիճանն է, ինչի համար 1 տարի ավտոմեքենա վարելու իրավուքից նա զրկվեց:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: