Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова. Посол Ирана в Армении: Мечты о Зангезурском коридоре никогда не станут реальностью Окампо: Алиев может получить мощный импульс для захвата всей Армении Павел Дуров сделал первое заявление после задержания Арарат Мирзоян представил отчет о деятельности Министерства иностранных дел и ответил на вопросы Аббас Аракчи: Любая угроза территориальной целостности наших соседей является «красной линией» для Ирана Макрон назначил Мишеля Барнье новым премьером Франции Правительство одобрило регламент совместной деятельности комиссий по демаркации границы Армения-Азербайджан: он будет направлен в Конституционный суд МО Армении: Министерство обороны Азербайджана вновь распространило дезинформацию Копыркин: полноценное участие Армении в работе ОДКБ отвечает интересам армянского народа 

Միքայել Մինասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան՝ հեռակա դատաքննության

Право

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ  Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ: Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:

Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք։

2023 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

2023 թվականի նոյեմբերի 29-ին  դատախազը հաստատել է Մ.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ միասին հանձնել հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, դատախազի կողմից դատարան է ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армению в финале мирового конкурса представит красавица и умница Ирина Захарова.СМИ: свыше 270 человек погибли от наводнений в НигереНикол Пашинян примет участие в саммите БРИКС в КазаниЗакир Гасанов проверил боеготовность войск на условной границеВице-президент Еврокомиссии посетит Ереван 9 сентябряПосол Ирана в Армении: Мечты о Зангезурском коридоре никогда не станут реальностьюНа юге Китая эвакуировали почти полмиллиона жителей из-за тайфуна «Яги»Курсы валют в АрменииПримерно 80 процентов текста мирного договора уже согласовано: АлиевВ Баку прибыл руководитель Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны США Патрик ПрайорПремьер Италии высказалась за установление прочного мира между Ереваном и БакуОкампо: Алиев может получить мощный импульс для захвата всей Армении Mirror: в центре Лондона установят памятник Елизавете IIПавел Дуров сделал первое заявление после задержанияБритания поставит Украине 650 легких многоцелевых ракетНефть Brent подорожала до $72,8 за баррельNature: мозг пожилых людей компенсирует старение одних зон усиленной работой другихАрарат Мирзоян представил отчет о деятельности Министерства иностранных дел и ответил на вопросыНа Гаити ввели чрезвычайное положение для борьбы с бандамиАббас Аракчи: Любая угроза территориальной целостности наших соседей является «красной линией» для ИранаBMW и Toyota будут вместе разрабатывать электромобили на водородеОлимпийскую спортсменку поджег ее бойфренд: она скончалась в больницеПроблема дороги, ведущей в село Гетамедж Котайкской области Армении, десятилетиями не решаетсяЕС и G7 намерены предоставить Украине кредит с погашением от активов РФНетаньяху заявил, что готов к уступкам в Секторе Газа Макрон назначил Мишеля Барнье новым премьером Франции«Паст». К какому выводу придут власти Армении?Мэтью Миллер: США разделяют обеспокоенность наблюдателей ОБСЕ по выборам в АзербайджанеРада назначила нового главу МИД вместо КулебыОмбудсмен Армении: В Азербайджане в отношении армян не могут проводиться беспристрастные судыПогода в АрменииПравительство одобрило регламент совместной деятельности комиссий по демаркации границы Армения-Азербайджан: он будет направлен в Конституционный суд «Гражданский договор»: Баку создает благоприятную почву для своих возможных агрессивных действийApple Watch 10 будут существенно отличаться от всех своих предшественников: Опубликовано новое фотоВ Ереване пройдет крупный дипломатический форум с участием чиновников различных странКитай заявил о прочной основе для развития сотрудничества с РФКНДР второй день подряд запускает шары с мусором в Южную КореюМО Армении: Министерство обороны Азербайджана вновь распространило дезинформацию«Грапарак»: Премьер-министр Армении ожидаемо вернулся в лоно матушки-РусиПашинян: Благодаря политике нынешнего Правительства Армения вышла на новую траекторию развитияПремьер-министр Армении: «Noah of Areni» благодаря господдержке внедрила капельное орошениеКопыркин: полноценное участие Армении в работе ОДКБ отвечает интересам армянского народаПремьер-министр Армении: Мы могли бы ремонтировать дороги более качественноТрамп предрек США новую Великую депрессию в случае победы ХаррисВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 СЕНТЯБРЯ«Паст». Этническая чистка в Арцахе, после признания Пашиняня и уступок ЗападаФранция запустит экспериментальный запрет мобильных телефонов в школах для детейМелконян: Я так понял, что заявление Пашиняна на пресс-конференции было адресовано ЛавровуВ Армавирской области, по предварительным данным, из-за лихорадки Западного Нила скончались 3 человекаКазахстан и Армения укрепляют экономические связи: армянские предприниматели посетили Алматы и провели важные встречи
Самое популярное